Իրադարձություններ, որոնք ձևավորել են ոլորտը
Մենք հավատում ենք՝ աշխարհն առանց սահմանների է, և բոլորն ունեն հնարավորություն միանալու գլոբալ նորարարություններին ու թրենդներին։ Գլոբբինգի հետ դուք ազատ եք ընտրել այն ինչ ուզում եք, որքան ուզում եք, որտեղից ուզում եք և երբ ուզում եք։
Մեր ուղին՝ փոքրիկ ստարտափից մինչև ոլորտի առաջատար ընկերություն, մեզ ցույց տվեց, որ բիզնեսի հաջողությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև դրական ազդեցությամբ։ Առաջնորդվելով հենց այս արժեքներով՝ Գլոբբինգը մշտապես նախաձեռնում է բարեգործական ծրագրեր, կազմակերպում ուսուցողական միջոցառումներ և աջակցում տաղանդներին՝ նպաստելով համայնքների զարգացմանը։ 2023թ․-ի պատերազմական իրադարձություններից հետո մենք իրագործեցինք «ՄԻԱՍԻՆ» աջակցման համալիր նախագիծը՝ օգնելով արցախցիներին վերսկսել աշխատանքը հայրենիքում և ստեղծել եկամտի կայուն աղբյուր։ Մենք ոչ միայն ստեղծում ենք հնարավորություններ մեր հաճախորդների համար, այլև ներդրում ենք անում կրթության, նորարարության և բարեգործության ոլորտներում։
Մենք գիտենք, թե ինչպես ստեղծել հաջողված ստարտափ, և թե որքան կարևոր է հաղթող բրենդ ունենալը: Մեր բրենդը ներկայացվել է առաջատար հարթակներում ՝ ներառյալ «Dieline» և «Packaging of the World»։
Բարև, ես Ջորջն եմ` գնումների թերապիայի գիտությունների թեկնածու: Աշխատում եմ Գլոբբինգում՝ որպես օնլայն գնումների մասնագետ և իմ երկար պարանոցի շնորհիվ միշտ գտնում եմ լավագույն առաջարկները, զեղչերն ու թրենդները։ Ինձ համար ուախությունն է ձեզ հետ իմ փորձով կիսվելն ու օգնելը։ Միասին մենք կարողանում ենք կոտրել բոլոր սահմանները և վայելել օնլայն գնումների իրական ազատությունը։